Ինչո՞ւ է օգտակար դարչինով թեյը. նշվել է այս ըմպելիքի 5 բուժիչ հատկությունները

1. Իջեցնում է արյան շաքարի մակարդակը
Դարչինով թեյն իր ինսուլինանման գործողությամբ կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարախտով կամ նախադիաբետով տառապող մարդկանց համար:
2. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտի հիվանդության, մասնավորապես՝ սրտի կաթվածի և ինսուլտի: Ուստի շատերի համար չափազանց կարևոր է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում դարչինով թեյ խմել։ Սակայն այս ազդեցության ապացույցները խառն են, որոշ հետազոտողներ դարչինի թեյի այս հատկությունն անվանել են «վիճահարույց»:
3. Նվազեցնում է սրտխառնոցն ու փսխումը
Դարչինը սրտխառնոցի դեմ սովորական բնական միջոց է: Ենթադրվում է, որ դարչինով թեյի համն ու ջերմությունը թեթևացնում է այս ախտանիշը:
4. Իջեցնում է արյան ճնշումը
Արյան բարձր ճնշումը (հիպերտոնիան) կարող է մեծացնել այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են ինսուլտը, սրտի կաթվածը և երիկամների քրոնիկ հիվանդությունը: Բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս դարչինով թեյ խմել՝ արյան ճնշումը նվազեցնելու համար, թեև այդ ազդեցության ապացույցները սահմանափակ են:
2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դարչինը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշումը և՛ սիստոլիկ, և՛ դիաստոլիկ: Այնուամենայնիվ, չկան ուսումնասիրություններ, որոնք կենտրոնացած են դարչինով թեյի վրա:
5. Օգնում է վերահսկել քաշը
Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դարչինով հավելումներ ընդունելը կապված է մարմնի զանգվածի ցածր ինդեքսով (BMI):