Թրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ

download_19-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ խոշոր ընկերությունների հետ ակնկալվող առևտրային գործարքների միջոցով ԱՄՆ կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ։

«Այս ուղևորության շնորհիվ մենք կավելացնենք ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ մեր երկրում ներդրումների և մեր արտադրանքի գնման առումով», – ասել է Թրամփը, որին խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի գործարարներ՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերյալ։

«Փաստաթղթերը ստորագրվել են Էր-Ռիադում և ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը» , հայտնել են Սպիտակ տանը:

Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում և առողջապահական ծրագրերում։

Բացի այդ, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների և սարքավորումների մատակարարում Էր Ռիադին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում և աջակցություն: