Թուրքիայում խուճապ է. երկիրը Հնդկաստանի բոյկոտի պատճառով կարող է 400 մլն դոլար կորցնել

Թուրքիայում հնդիկ զբոսաշրջիկների կողմից շրջագայությունների չեղարկումների 250%-անոց կտրուկ աճ է գրանցվել այն բանից հետո, երբ երկիրը տարածաշրջանային լարվածության ֆոնին Պակիստանին աջակցություն է խոստացել։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականը։
Անցյալ տարի հնդիկ զբոսաշրջիկները Թուրքիայի տնտեսության մեջ ավելի քան 400 միլիոն դոլարի ներդրում են կատարել, և Պակիստանին վերջերս ցուցաբերած աջակցության համար բոյկոտի կոչերը կարող են տնտեսական սև խոռոչ ստեղծել նրա զբոսաշրջային ոլորտում։ Թուրքական բիզնեսի դեմ կոշտ միջոցները հանգեցրել են այդ երկիր ուղևորությունների չեղարկումների 250%-անոց աճի։