Թուրքիայի ԱԳ, ՊՆ նախարարները, ազգային հետախուզության ղեկավարն այցելել են Դամասկոս

capture_312-770x_

Թուրքիայի ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և հետախուզության ղեկավարը հինգշաբթի անսպասելի այց են կատարել Դամասկոս՝ օրեր անց այն բանից հետո, երբ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած զինված խումբը երկրի բանակին ինտեգրելու վերաբերյալ, հայտնում է apnews.com-ը:

Սիրիայի ժամանակավոր նախագահ և նախկին ապստամբ Ահմադ ալ Շարաան հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի,  ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի, Սիրիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուի հետջ։

Տեղական DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, ասել է, որ Անկարան մտադիր է հասկանալ՝ «ինչպես է իրականացվելու քրդերի հետ ձեռք բերված համաձայնություն»։