Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

60e7e70891762.thumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին, Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Փետրվարի 18 – ին նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Էրդողանի հրավերով կայցելի մեր երկիր»,- գրել է Ալթունը X սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ Զելենկսին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։

Տեղի կունենա մտքերի փոխանակում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցերի շուրջ: