«Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ կդարձնի». Թուրքիայի փոխնախագահ

DhNXysMuICkOcxnx6sC9pmIGLqXwMVUrq2aO1A6B

Միջին միջանցքի զարգացումը չափազանց կարևոր հարց է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Նոկերգուլի Աթագուլիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակության բարձրացումը և այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացումը Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ կդարձնեն:

Նա նաև ընդգծել է, որ շարունակվում են Թուրքիայի տարածքով եվրոպական և համաշխարհային շուկաներ թուրքմենական գազի մատակարարման աշխատանքները: