Երևան-Երասխ ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Հ․-ն, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Ամալյա Խ․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։