Ես անցել եմ իմ ամենամյա բժշկական զննումը․ ամեն ինչ լավ է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անցել է իր հերթական բժշկական զննումը և լիովին առողջ է։

«Ես անցել եմ իմ ամենամյա զննումը, դա տևել է գրեթե երկու օր։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ է», — ասել է Պուտինը արհեստական բանականությանը նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ, երբ նրան ներկայացրել են մի սարք, որն ընդամենը 1 րոպեում զննում է մարդուն և ընդհանուր պատկեր է տալիս նրա առողջական վիճակի մասին։