Դատախազությունը կբողոքարկի «Չաղ Ռուստամի՝» Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակման որոշումը

Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են  Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպանի՝ Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։

Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։