Բաքվում շինծու դատավարությանն Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը ցուցմունքներ են տվել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների գործերով շինծու դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
Արայիկ Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։
Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։