Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

capture_422-770x_

Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմանում պարեկները Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի օգնությամբ պայքարել են կրակի տարածման դեմ՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը։

Այնուհետև ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։