Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

pope-main-1745144069358-hpmain-16x9-770x_

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է vaticannews.va կայքը:

Ծանր թոքաբորբից ապաքինվող պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել է հավատացյալներին և խոսքը փոխանցել մոնսինյոր Դիեգո Ռավելլիին, որը Հռոմի պապի անունից հանդես է եկել ուղերձով, Urbi et Orbi օրհնությամբ։

«Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,- ասվում է Հռոմի պապի ուղերձում:

Կաթոլիկների հովվապետը Սուրբ Զատկի ուղերձը նվիրել է ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման կոչին: