Փսևդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

480110637-1033149838848443-5070222526824039127-n-1753681489266-770x_

Փսևդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021-ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է, գրել է Փաշինյանը

«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։ Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։ Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։