Փոխվարչապետը Դոմինիկանայի դեսպանի հետ քննարկել է 2 երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: