Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում

76f44e81e8222aa48c02380c02a966bc-1737180793-770x_

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։  Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։