Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականությանը», կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ այն երկրները, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությանը», կբախվեն լրացուցիչ 10 տոկոս մաքսային տուրքերի:
«Այս քաղաքականությունից բացառություններ չեն լինելու»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում:
