Սևանում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

image_750x_67c73964cc9c6

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Սերգեյ Ն․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 51-ամյա Բենիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդ Բենիկ Ս․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։