Ռուսաստանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում․ Պաշտպանության նախարարները հանդիպել են

15e4c33a25ebe64bfa1016576efb9039-800x533-1753114885437-770x_

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

Հանդիպման նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտներում։ Նշենք նաև, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում անցկացնում են Casarex 2025 եռօրյա ռազմածովային զորավարժություններ, հաղորդում է Tasnim-ը:

Զորավարժությունների նպատակը երկու երկրների անվտանգության բարձրացումն ու ռազմական համագործակցության ամրապնդումն է։