Պուտինը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, բանակցել Զելենսկու հետ, սակայն վերջինիս լեգիտիմությունը կասկածի տակ է. Կրեմլ

capture_178-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն վերջինիս իրավասությունը՝ որպես Ուկրաինայի առաջնորդ, կասկածներ է հարուցում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում նշել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ: Միևնույն ժամանակ, պայմանավորվածությունների իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը ենթադրում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորություն», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում ռազմական դրության ժամանակ նախագահական ընտրությունների հետաձգում (այս պատրվակով Կիևը հրաժարվել էը ընտրությունների անցկացումից), իսկ Զելենսկու լիազորությունների ժամկետը սպառվել է 2024 թվականի մայիսի 20-ին։