Չինաստանում ընկերությունն իր միայնակ աշխատակիցներից պահանջել է ամուսնանալ մինչև 2025-ի սեպտեմբերի վերջ, հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից

frqcoar8-as-625x300-24-february-25-770x_

Չինաստանում  գործող ընկերություններից մեկն իր միայնակ և ամուսնալուծված աշխատակիցներից պահանջել է ամուսնանալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջ, հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։ Ըստ South China Morning Post-ի (SCMP), պահանջը վերաբերում է Shuntian Chemical Group-ի 28-58 տարեկան աշխատակիցներին:

Ընկերության ղեկավարության որոշմամբ՝ այն միայնակ աշխատակիցները, որոնք չեն ամուսնանա մինչև մարտի վերջ, պետք է բաց նամակ գրեն, որում հանդես կգան ինքնաքննադատությամբ, գրում է թերթը։ Եթե ​​մինչև հունիսի վերջ նրանք չամուսնանան, ընկերությունը կուսամնասիրի՝ ինչպես են նրանք աշխատում: Եթե ​​մինչև սեպտեմբերի վերջ նրանք չամուսնան, ապա կազատվեն աշխատանքից, գրում է SCMP-ն։

Նշվում է, որ Shuntian Chemical Group-ը Լինյի քաղաքի (արևելյան Շանդուն նահանգ) խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 1,2 հազար մարդ։

Մարդկային ռեսուրսների և բարեկեցության տեղական բյուրոն հայտնել է, որ խնդրել է ընկերությանը չեղարկել որոշումը: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ ընկերության պահանջները խախտում են Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը։ Ընկերության ղեկավարությունը, ըստ թերթի, կարծում է, որ այն գործում է պետության շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, ընկերությունը մեկ օր անց հայտնել է, որ չեղարկել է աղմկահարույց պահանջը:

Չինաստանում ամուսնությունների թիվը 2024 թվականին նվազել է մինչև 6,1 միլիոն, ինչը 20,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա 7,68 միլիոնից: Նոր սերնդի չինացիների՝ ամուսնանալու հանդեպ հետաքրքրության պակասը նույնիսկ դրդել է որոշ նահանգային կառավարությունների դրամական բոնուսներ վճարել առաջին անգամ ամուսնացող երիտասարդներին: