«Չայնիի» ոլորաններում բախվել են «Kia»-ն ու «BMW»-ն

screenshot-1_146-770x_

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Kia» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախ «Kia»-ն է վթարի ենթարկվել, որից հետո «BMW»-ն բախվել է «Kia»-ին: