Նարեկ Մկրտչյանը «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակազմի հետ քննարկել է ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները

mlsa-1_1-770x_

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ այցերի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր եղել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։

Նախարարը հաստատության աշխատակազմի հետ քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Շահառուների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջիններիս զբաղվածության ապահովման գործընթացին, ինչպես նաև հետաքրքրող մի շարք այլ հարցերի։