Մի խումբ արցախցիներ մտան կառավարության շենք. նրանց բարձրացրած խնդիրները կքննարկվեն փոխարչապետի գրասենյակում

screenshot-11-1752481107806-770x_

ԱԻՊ խորհրդի անդամները մտան ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանց հանդիպում կունենան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում: Արցախցիների շահերը կներկայացնի նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախցիները նաև պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ արցախցիները նստացույց և ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: