Մենք պատրաստ ենք ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. Զելենսկի

630_360_1654903166_918_v1.thumb

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած Սպիտակ տանը տեղի ունեցած վեճին, օգտակար հանածոների մասին համաձայնագիրն ուկրաինական կողմը Վաշինգտոնի հետ պատրաստ է ստորագրել։

 

«Մենք կառուցողական ենք տրամադրված։ Եթե համաձայնել ենք ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը, ապա մենք պատրաստ ենք ստորագրել այն: Փաստաթուղթը կստորագրվի, երբ կողմերը պատրաստ լինեն»,- ասել Է Ուկրաինայի նախագահը։

 

Նշենք, որ Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Թրամփը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ բանակցությունների վերսկսմամբ։