Հրվ. Կովկասում նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը. Իրանի ԱԳՆ

112924ef295d9b4b494686b1f914136aa9971e-1753088308304-770x_

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների, անցակետերի և միջանցքների մասով Իրանի դիրքորոշումը ներկայացվել է հստակ և թափանցիկ. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

«Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է խաթարի պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, կամ էլ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը», – ընդգծել է Բաղաին։