Հոռոմ գյուղի մոտակայքում ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել

IMG_2489-main

Մարտի 2-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի մոտ 107-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:52-ին, մարվել՝ 01:00-ին:

 

Այրվել է ավտոմեքենան: