«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ

37183-b-1754045328702-770x_

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։

Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։

«Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև  կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նոր մրցաշարերի կանոնակարգերի մշակման և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Միջոցառումների կազմակերպման կարգի և ժամկետների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։