Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա տուժած

f79c5b61-8d98-40a8-b7eb-b920c2887e5a-770x_

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վ. Վաղարշյան փողոցի հատման վայրում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հերման Է.-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա էդգար Գ.-ի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: