Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա․ Սպիտակ տանը Թրամփն ու Զելենսկին վիճել են

photo-2025-02-28-21-35-56-770x_

Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։

Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք՝ ասել է Զելենսկին։

Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։  Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն՝ պատասխանել է Թրամփը։

Մենք այստեղ չենք եկել ձեզ հետ թղթախաղ խաղալու համար՝ պատասխանել է Զելենսկին։

Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է:

Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե ​​դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում՝  պատասխանել է Թրամփը։