Խուճապի մեջ են գցում ժողովրդին, թող աշխատավարձ բարձրացնեն, ոչ թե տրանսպորտի գինը. քաղաքացի

Ես միացել եմ բոյկոտին, թող մտածեն երկիրը պահելու մասին. երթևեկում եմ անվճար, կտրոններ էլ եմ երբեմն վերցնում 150 դրամով, բայց ձեռնտու չէ: Այս մասին լրագրողներին ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին միացած քաղաքացին:
«Թանկացման փոխարեն, թող ժողովրդի աշխատավարձը բարձրացնեն, ոչ թե միայն իրենցը: Ժողովուրդն աշխատում է, չարչարվում է, տանջվում է թող 2 կոպեկ ժողովրդի գումարն ավելացնեն, ոչ թե տրանսպորտի գինն ավելացնեն, որ ժողովուրդը խուճապի մատնվի: Մի տնից մարդիկ քանի ուսանող են ճանապարհում, ինչքա՞ն կարելի է»,- ասաց նա: