ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը նվազեցնում ենք, որ գնան ու դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու. Նարեկ Մկրտչյան

Մեր աջակցությունները կարճաժամկետ, երկարաժամկետ ու միջնաժամկետ են, և մենք զուգահառեբար հայտարարել ենք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի՝ բնակարանային ապահովության ծրագրի մասին: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
Ավետսիյանը մասնավորապես հարցրեց. «Արցախից բռնի տեղահանվածները տուն ու ամեն ինչ են կրորցրել ու հիմա գտնվում են ՀՀ-ում, կառավարությունը բնակության համար վարձ է տալիս, երբ ապրիլից ընտանիքին տրվող աջակցությունը 4 հոգանոցի դեպքում, դարձնում եք 80 հազար դրամ, ո՞նց պետք է վճարի վարձն այդ ընտանիքը, թե՞ պետք է դառնա անտուն, կամ ի վերջո արտագաղթի»:
Մկրտչյանը նշեց, սա նշանակում է, որ իրենք երբ անընդհատ կախվածության մեջ են պահում նրանց այս վարձավճարի կեցության համար ծրագրից արհեստական խոչընդոտ են ստեղծում, որ մարդիկ ավելի արագ ու ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում:
«Երբ մենք աջակցությունը նվազեցնում ենք, միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ և կոնկրետ ուղերձ հղենք, որ պետք է գնան ու դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու»,- ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ Մկրտչյանն ասաց, որ եթե հասկանան, որ ընտանիքը, օրինակ, անապահովության համակարգի շահառու է, նրան առանձին գործիքակազմով են փորձելու օժանդակել: «Մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք, իրականացնենք և ասենք՝ շարունակ դուք պետք է ստանաք այդ 50 հազար դրամը և այդ 50 հազար դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղղեք»,- ասաց նա: