Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

jJpOcwQmn5VN94ctwDFVEGR9VHEaIP4D0sxXWNsl

Իրանի խորհրդարանը վավերացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը. հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

 

«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի խոսքով՝ ԵԱՏՄ–ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին, ապրիլին»,– գրել է գործակալությունը:

 

Նշվում է, որ Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս իրանական ապրանքների 87%-ը արտահանել ԵՏՄ անդամ երկրներ՝ զրոյական սակագներով, ինչպես նաև այդ երկրներից ապրանքներ ներմուծել զրոյական սակագներով:

 

«ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 240 միլիոն մարդ, ուստի այն հսկայական շուկա է, որը կարող է օգտագործվել»,-ասել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը: