Իրանը ԵՄ-Եռյակի հետ բանակցությունները որակել է մանրակրկիտ և անկեղծ

befunky-collage-30-1753445676372-770x_

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Ստամբուլում ԵՄ-3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բանակցությունները որակել է մանրակրկիտ և անկեղծ։

«Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ մենք լուրջ, անկեղծ և մանրամասն զրույց ունեցանք երեք եվրոպական երկրների և ԵՄ քաղաքական գործիչների հետ։ Մենք քննարկեցինք պատժամիջոցների վերացման և միջուկային խնդրի հետ կապված վերջին զարգացումները», – գրել է նա X-ում։

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ կողմերը համաձայնել են շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման շուրջ բանակցությունները։ «Երկու կողմերն էլ հանդիպմանը եկել են կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտներ քննարկվել են։ Որոշվել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», – ասել է Ղարիբաբադին։