Իրականում uրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերադաստիարակությունը»՝ «անառnղջ հայրենասիրության» բնաջնջnւմը հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի. Լևոն Զուրաբյան

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. nույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած և կյանքում` քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երևակայում է գերագույն գլխավոր հրամանատար. այսինքն, պարտություն, կործանում ու ավեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մեր ժողովրդին մի՛ «նորաձևեք», այ խունվեյբիններ, գիտությունն ու կրթությունը մոդայիկ շոր կամ ակնոց չի, որ հագնեք եւ կարծեք, որ այլևս կիրթ եք ու գիտակ: Ոչ էլ խաղամոլության նման արատ է, որ որոշել եք պարտադրաբար սահմանափակել «ակադեմիական քաղաքի» համակենտրոնացման ճամբարում, մի քաղաքականություն, որն այլ երկրներում կիրառվում է խաղատների կամ ալկոհոլ սպառելու օբյեկտների նկատմամբ:
Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերակրթությունը» կամ, ավելի ճիշտ` «վերադաստիարակությունը», որի տակ հասկանում են «անառողջ հայրենասիրության» արմատական բնաջնջումը հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի:
Հիշեցնենք, որ երեկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։
Իր բացման խոսքում տիկին Աննա Հակոբյանը նշեց, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորեց հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։
Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: Հնչեց 10 հարց, որոնց շուրջ ծավալվեց բուռն քննարկում։