Ինքնաթիռին բախված ուղղաթիռը թռչել է թույլատրելի սահմանից շատ բարձր․ Թրամփ

mycollages-1_11-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Վաշինգտոնի օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռին բախված ռազմական ուղղաթիռը թռչել է թույլատրելի սահմանից բարձր։

«Ուղղաթիռը շատ բարձր էր թռչում, շատ ավելի բարձր, քան թույլատրելի 200 ֆուտ սահմանաչափը (մոտ 61 մետր – Խմբ.) – գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։ Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ,  զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։