Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային Զելենսկու հետ «բախումից» հետո. Reuters

2025-03-03t121223z-1833402619-rc2t3dah90l7-rtrmadp-3-defence-stocks-europe-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «բախումից» հետո. այս մասին Reuters-ին ասել է  Սպիտակ տան պաշտոնյան՝ անանունության պայմանով:

«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ նպաստելու (ուկրաինական ճգնաժամի) կարգավորմանը», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ հստակ տեղեկություն չկա՝ որքան է տևելու օգնության տրամադրման կասեցումը: Պենտագոնը, իր հերթին, մեկնաբանություն չի տվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։