«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի…»․ սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան

YrEvRZW0tuhjOsyOEb8rJ37akINfB7SUlT87XGAz

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի…»․ այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 66 տարեկան:

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար: 1986-1989թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1992-1993թթ.՝ ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: 1993-1995թթ. ՀՀ պետնախարար: 26.07.1995-25.05.1999թթ․՝ կրկին ՀՀ պաշտպանության նախարար: 1999թ. հունիսի 11-ից՝ ՀՀ վարչապետ:

Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:

Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Արցախի հերոս է (1998): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոս է (27.12.1999, հետմահու):

Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը:

Նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր