Զելենսկին ևս մեկ անգամ ԱՄՆ-ից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ է պահանջել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ եվրոպացի գործընկերներից պահանջել է երկրի անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Նա կոչը հրապարակել է իր պաշտոնական Telegram ալիքում։
«Մենք այժմ գործնականում բոլոր գործընկերների հետ խոսում ենք անվտանգության երաշխիքների և աջակցության կոնկրետ դրսևորումների մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Փետրվարի 22-ին Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է գործընկերների հետ աշխատել երկրի հանքային պաշարների վրա, սակայն ցանկանում է ստանալ անվտանգության հատուկ երաշխիքներ։