Երևանում` Ձոր 1 թաղամասի տներից մեկում, հրդեհ է բռնկվել

screenshot-2025-02-02-193528-770x_

Փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի տներից մեկում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան նկուղում առաջացած կրակի տարածումը կանխել են բնակիչները, ապա՝ մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։