Երևանում բախվել են «Volvo»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը բախվել է թերթի կրպակին և բռնկվել

screenshot-2025-02-26-234414_1-770x_

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերուկում բախվել են «Volvo» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով թերթի կրպակին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են «Opel Zafira»-ում առաջացած կրակը և սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։