Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում

photo-2025-07-16-10-53-08-1752649354122-770x_

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։