Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

shchak-1-770x-1753106499150-770x_

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Նանսենի, 2-րդ զանգվածի Մոլդովական, 3-րդ զանգվածի Բաղյան, 4-րդ զանգվածի Բակունցի, Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Գալշոյան, Մառի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից և խնդրում են չանհանգստանալ։