Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բախվել են «Hyundai Sonata»-ն, «Suzuki»-ն ու «Opel»-ը

screenshot-2025-02-26-181724-770x_

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցում բախվել են «Hyundai Sonata», «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վաորրդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hyundai Sonata»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է: