Եղեգնաձորում նկուղներից մեկում 150 տոննա ջուր է լցվել

n56QZBwqULSeWH9BKFK7b71oNPz3umJBcnZXYVAy

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 20-ին, ժամը 19։51-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

 

 

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղային հարկից (մոտ 1500 քմ) հեռացրել են մոտ 150 տոննա ջուր։