Ապրիլի 1-ից Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին չվերթի հաշվառումից հետո բաժին են տարել և ձերբակալել օտարերկրացի 46-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նա ապրիլի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
