ԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 475 տարվա ազատազրկման՝ շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

b54411c0-5f96-4a28-95ec-41b2c444b324-1920x1080-770x_

ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ Վինսենթ Լեմարք Բուրելը դատապարտվել է 475 տարվա ազատազրկման՝ ապօրինի շնամարտեր կազմակերպելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար, հայտնում է nbcnews.com-ը:

Ընդհանուր առմամբ, տղամարդուն պատկանող տարածքից կենդանիների ապաստարան է տեղափոխվել 107 շուն, որոնց վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, նկատվել է սննդի, ջրի ակնհայտ բացակայություն, ինչը նպաստել է շների մոտ ագրեսիայի առաջացմանը:

Սա կենդանիների հետ կապված հանցագործությունների համար ազատազրկման ռեկորդային ժամկետ է ԱՄՆ պատմության մեջ։