Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն. Ասադի կինը խախտել է լռությունը

capture_166-770x_

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը, Սիրիայից հեռանալուց հետո առաջին անգամ խախտել է լռությունը՝ հույս հայտնելով, որ լավ օրերը դեռ կվերադառնան Սիրիա: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

«Սիրիայի ժողովրդին մաղթում եմ անվտանգություն և բարգավաճում, հուսով եմ, որ լավ օրերը կվերադառնան Սիրիա: Հայրենիքն ուժ է, որն ահնար է կործանել:  Ինչպիսի մարտահրավերների էլ հանդիպենք, դրանք չեն կարողանա կոտրել այս երկրի ժողովրդին: Մենք միասին շարժվում ենք դեպի ապագա», – նշել է նախկին առաջին տիկինը:

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին քաղաքական հարցերի առնչությամբ լռություն է պահպանել և պատրաստվում է նույն կերպ շարունակել:

«Հայրենիքը սոսկ աշխարհագրական կետ չէ, այլ զգացում, որը մնում է մեր սրտերում՝ չնայած հեռավորությանը։ Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր դասը, և յուրաքանչյուր փոփոխություն ունի իր իմաստը: Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն», – ասել է Ասմա ալ Ասադը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս, Սիրիան անցել է նրանց վերահսկողության ներքո։ Նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը:  Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: