Ակնկալում ենք, որ շուտով կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, և այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք գոհունակություն հայտնեցինք, որ մեր իրանցի բարեկամները ձեռնարկում են բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել մինչև Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության մեկնարկը։ Ակնկալում ենք, որ շինարարությունը կսկսվի շատ մոտ ապագայում։ Այդ նպատակով ռուսական արտահանման վարկ կտրամադրվի։ Ռեշտ-Աստարա հատվածը մեզ հնարավորություն կտա շատ կարևոր քայլ անել, քանի որ այն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկման անհրաժեշտ մասն է»,-ասել է Լավրովը։
Ըստ իրանցի պաշտոնյաների հաշվարկների՝ Ռեշտ-Աստարա երկաթուղին շահագործման առաջին տարում կտեղափոխի մեկ միլիոն ուղևոր և 10 միլիոն տոննա բեռ: