ՌԴ զինվորականները շարունակում են ապահովել Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին

52072791_0_0_1601_901_1920x0_80_0_0_3e83ddd1fd4819abd21aee5686ee2c3d.thumb

102-րդ ռուսական ռազմակայանի և սահմանապահների առկայությունն է ապահովում Հայաստանի անվտանգությունը, ոչ թե արևմտյան ուժերի խոստումները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցում հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որքան գիտեմ, Հայաստանին ռուս-հայկական հարաբերությունների հետ համեմատվող անվտանգության երաշխիքներ չեն տրվել: Ամեն դեպքում, ես որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն չեմ տեսել: Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները՝ ռազմաքաղաքական դաշինքը, 102-րդ բազան մնում են։ Սահմանապահների հետ կապված որոշակի դինամիկա կա, բայց մեր սահմանապահներն այստեղ են ու շարունակում են ծառայությունը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է նա։

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ ամբողջական հարցազրույցը 24News-ի եթերում կլինի այսօր՝ երեկոյան 22։15-ին։