Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները կմասնակցեն մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին. ՌԴ ԱԳՆ

1057007076-0-0-3072-1728-1920x0-80-0-0-8844ac70b72f3719e4db4e92e3e6fa84-770x_

Ռուսական կողմն ակնկալում է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին հարցազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՀԱՊԿ երկրների բոլոր ղեկավարները, ինչպես նաև անդամ երկրների ազգային ռազմական զորակազմերը կմասնակցեն մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին», – նշել է Աղասանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը միավորող թեմա է ՀԱՊԿ անդամ երկրների համար։